Հունվարի 19-ին, ժամը 17.44-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը և խնդրել, որ Իջևան-Վազաշեն խաչմերուկ շտապ պարեկային կարգախումբ մոտենա: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը Վազաշեն բնակավայրի վերջնամասում փորձել է կանգնեցնել փայտանյութով բարձված առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները, սակայն «ՈՒԱԶ»-ը դիտավորությամբ հարվածել է Շրջակա միջավայրի նախարարության «Նիսան Պատրուլին», ինչի հետևանքով մեքենան ընկել է ձորը, իսկ «ԳԱԶ-66»-ը և «ՈՒԱԶ»-ը հեռացել են: