Սիրիային իսրայելական հարվածի հետևանքով զոհված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականների թիվը հասել է 5-ի, հայտնում է Mehr-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է Սիրիային իսրայելական հարվածի ժամանակ իր մի քանի ռազմական խորհրդականների մահը։
«Հերթական անգամ չար և հանցավոր սիոնիստական ռեժիմը ներխուժել է Դամասկոս՝ Սիրիայի մայրաքաղաք»,- ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ երկիրը օրինական կերպով հետամուտ է լինելու խնդրին և իրեն իրավունք է վերապահում պատասխանել «կեղծ սիոնիստական ռեժիմի կազմակերպված ահաբեկչությանը համապատասխան ժամանակին և վայրում»։