Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հոյւրընկալվել էր «Քյոլնին»։
Հանդիպումն ավարտվեց դորտմունդյան թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով, գրում է Armsport-ը։
Հյուրերից աչքի ընկան Յուսուֆ Մուկոկոն, Նիկլաս Ֆուլկրուգն ու Դոնիել Մալենը, որը դարձավ դուբլի հեղինակ։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» հայտացուցակում էր և փոխարինման մտավ 87-րդ րոպեին։
«Բորուսիան» 33 միավորով 5-րդ տեղում է։ «Քյոլնը» 11 միավորով 17-րդն է։