Իրանը խստորեն դատապարտել է Դամասկոսին Իսրայելի հարվածը, որի հետևանքով զոհվել են ԻՀՊԿ ռազմական խորհրդականները:
«Իսրայելի հանցավոր և ագրեսիվ գործողությունը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է», - հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Նա միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել իսրայելական ռեժիմի հանցագործությունները․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կհետաքննի այս գործը և իրեն իրավունք է վերապահում պատասխանել կազմակերպված ահաբեկչությանը համապատասխան պահին և համապատասխան տեղում», - ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։