00:00:00

Կոտայքում գյուղապետն ու նրա տղան վթարի պատաճով ենթարկվել են վարչական պատասխանատվության․ Shamshyan

22:02, 20 հունվար 2024 Հասարակություն

Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Նոր Գյուղ-Մայակովսկի ավտոճանապարհին բախվել են Նոր Գյուղի բնակիչ 17-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Porsche Cayenne մակնիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ 50-ամյա Հայկ Մկրտչյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները և Աբովյան քաղաքի բնակիչ 46-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվել է, որ Porsche Cayenne-ի վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել և նա Porsche Cayenne-ով բախվել է կայանված ЗИЛ-ին։

Porsche-ի վարորդն ու ավտոմեքենայի սեփականատերը՝ Մանուկ Հովհաննիսյանը, ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ․ Հովհաննիսյանը Նոր Գյուղի գյուղապետն է, իսկ Հ․ Հովհաննիսյանը՝ նրա որդին։

Toyota-ի վարորդ Հ․ Մկրտչյանն էլ Աբովյան քաղաքի սննդի տեսչության պետն է։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր