00:00:00

ԵՄ-ն Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ծրագիր է մշակել

17:10, 20 հունվար 2024 Աշխարհ

Եվրամիությունը մշակել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության համապարփակ կարգավորման ծրագիր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է «Euractiv» պորտալը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պատրաստած փաստաթղթի նախագծին։

 

«Հաշվի առնելով ներկա իրավիճակը և, չնայած ակնհայտ դժվարություններին ու անորոշություններին, եկել է ժամանակը պատրաստվելու իսրայելա-պաղեստինյան համապարփակ խաղաղությանը»,-ասվում է փաստաթղթի նախագծի ներածությունում։

 

Տասը կետից բաղկացած ծրագիրը նախանշում է մի քանի քայլ, որ կարող են ի վերջո խաղաղություն բերել Գազայի հատվածին, ստեղծել անկախ Պաղեստին պետություն, կարգավորել հարաբերությունները Իսրայելի և արաբական աշխարհի միջև և երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունը տարածաշրջանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր