00:00:00

Հունվարի 20-ը սիգի որսի արգելքի վերջին օրն է. այդ ուղղությամբ ջրային պարեկների վերջին բացահայտումը

19:16, 19 հունվար 2024 Իրավական

Մինչև հունվարի 20-ը ներառյալ ջրային պարեկները կշարունակեն իրացնել ուժեղացված միջոցառումներ` Սևանա լճում սիգի ապօրինի որսը կանխելու ուղղությամբ:

«Այդ միջոցառումների արդյունքում եղան նաև բացահայտումներ, որոնցից հերթականը հունվարի 18-ին էր:

Երեկոյան ժամը 8-ին Արտանիշ գյուղի մոտակայքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են Սևան քաղաքի 42-ամյա մի բնակչի «Օպելը»: Մեքենայում կար 250 սիգ` ավելի քան 100 կիլոգրամ քաշով: Վարորդը հայտնել է, թե ձուկը ձեռք է բերել անծանոթներից` վերավաճառելու նպատակով:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր