00:00:00

Մոսկվան Թեհրանին և Իսլամաբադին զսպվածության և երկխոսության կոչ է արել

19:59, 18 հունվար 2024 Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն իրանա-պակիստանյան սահմանի շրջանում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություն է արել՝ Թեհրանին և Իսլամաբադին զսպվածության և երկխոսության կոչ անելով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր խոսքում նշել է․

«"Տագնապով հետևում ենք վերջին օրերին իրանա-պակիստանյան սահմանին իրավիճակի սրացումներին։ Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Իրավիճակի հետագա սրումը ձեռնտու է նրանց, որոնք շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ», - հայտարարել է Զախարովան։ 
 

Զախարովն ընդգծել է՝ ռուսական կողմը սկզբունքորեն պատրաստակամ է համագործակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր