00:00:00

Վտանգվա՞ծ է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ ՔՊ-ն Միրզոյանին փակ հանդիպման է հրավիրել․ «Հրապարակ»

09:13, 18 հունվար 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպման եւ հաշվետվության է հրավիրել արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Նախնական որոշմամբ հանդիպումը նշանակվել է հունվարի 24-ին՝ Ազգային ժողովում:

Վերջին շրջանում արտաքին քաղաքական գործընթացները, մասնավորապես Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները, մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում, ուստի որոշել են ԱԳ նախարարի հետ քննարկել իրավիճակը եւ հասկանալ՝ վտանգվա՞ծ է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը, եւ ինչ առաջարկներ են վերջերս փոխանակել հայկական եւ ադրբեջանական կողմը, որոնք տարբեր պաշտոնյաներ հետընթաց են համարել։

 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր