00:00:00

Պապիկյանը՝ ձնահյուսքի հետևանքով մահացած զինվորի մասին

19:01, 17 հունվար 2024 Հասարակություն

Ակնհայտ է, որ գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար որևէ տեղաշարժ չիրականացնելու գրավոր հանձնարարականեր. ԱԺ-ում հայտարարեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ձնահյուսքի հետևանքով զինծառայողի մահվան դեպքին։

Նախարարը նշեց, որ դիպվածի հիմքում կա նաև պատշաճ պարտականությունները կատարելու թերություններ։ Նա առանց անուններ հնչեցնելու ասաց, որ չի կարող սա չունենալ պատասխանատուներ։

«Ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում», - ասաց նա։

Նախարարը նաև նշեց, որ վերջին երեք տարվա ձևավորված առաջնագծի հետ գործ ունենք, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են իրենց  հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահյուսքերի ուղղություններ։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այդ օրը ունեցել են 5 զինծառայող, ում ծառայության ժամկետն ավարտվել է, բայց  անբարենպաստ եղանակների պատճառով շարունակել են ծառայել և միայն երկու օր անց են իջել և պատշաճ զորացրվել տուն։

«Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը»,-ասաց նա՝ հորդորելով զինծառայողների հարազատներին բոլոր պարագաներում զերծ մնալ սպաների նկատմամբ անհարկի ճնշումներ կատարելուց։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին ունեն 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, որոնք եղանակի պատճառով մշտապես փակման ենթակա են և շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակների պայմաններում մեքենայով հնարավոր չի հասնել։

«Ուզենք-չուզենք զինծառայողի տեղաշարժն այդ դիրք իրականացնում ենք հետիոտն կամ այլ մեխանզիմներով»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր