00:00:00

Ի՞նչ ունեցվածք ունի Վայոց Ձորի նորանշանակ մարզպետը․ «Հրապարակ»

09:51, 17 հունվար 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արարատ Գրիգորյանի փոխարեն դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքաելյանը (անձնագրով Միքաելյան է)։ Մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նա իր ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել։

Ըստ դրա՝ Վայոց Ձորի մարզպետը Վայքում ունի միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս, այդ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ Սարավան գյուղում, իր տնտեսական շինություններով։

2021 թվականին նա գնել է «Հյունդայի» մակնիշի, իսկ 2022 թվականին` 2015 թ. արտադրության ռուսական «VAZ» մակնիշի մեքենաներ։ Կոլյա Միքաելյանի բանկային հաշիվներին, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, առկա է 5 մլն դրամ, եւս 100 հազար դրամ նա ունի կանխիկ։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր