00:00:00

«Սևան» քրեակատարողական հիմնարկի կացարաններից մեկի թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

11:41, 16 հունվար 2024 Իրավական

Հունվարի 15-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նախատեսված խուզարկություն են իրականացրել բնակելի տեղամասի 3-րդ մասնաշենքում։ Արդյունքում 5-րդ կացարանի դատապարտյալ Խ․ Ա․-ի քնելատեղին կից պահարանի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով։ Այս մասին հայտնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկից։

 

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր