Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսանելի ապագայում կայցելի Փհենյան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հյուսիսային Կորեա կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում, ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- մանրամասնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԿԺԴՀ ԱԳ նախարար Ցոյ Սոն Խին հունվարի 15-17-ը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում: