Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորումների ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 23:00-ից մինչև հունվարի 16–ը ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»: