Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ձնահյուսքի տակ մնացած զինծառայող Բենիամին Մանուչարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր։
«Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում եմ, որ Բենիամին Մանուչարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17։00-ից, Մասիս քաղաքի գերեզմանատանը հարակից սգո սրահում»,-նշված է հաղորդագրության մեջ։