00:00:00

Ճանճերի նման հավաքվածներին չի հաջողվելու դիվիդենտներ շահել, թենիսի ակումբը գործելու է. Ավինյան

11:40, 15 հունվար 2024 Հասարակություն

Օղակաձև այգին միակ հանրային տարածքն է, որը փոքր կենտրոնն ունի և այդ տարածքը պետք է վերականգնվի որպես հանրային այգի, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բոլոր այն մեղադրանքները, որ հնչում են մեր հասցեին, պետք է ընդունել ի գիտություն։ Հանրային տարածքները պետք է վերադարձվեն հանրությանը։ Թենիսի կորտերի խնդիրը, վստահաբար, մենք կլուծենք: Հաշվի առնելով այն հետաքրքրությունը, որ զարմանալիորեն առկա է թենիսի կորտերի նկատմամբ, Երևանի քաղաքապետարանը կորդեգրի նոր քաղաքականություն, բացի «Արարատ» ակումբից, թենիսի կորտեր կկառուցենք Երևանում։ Սա՝ որպես հանձնարարական։

Թենիսի ակումբը գործելու է մեկ այլ վայրում, գործելու է ավելի լավ պայմաններում, իսկ բոլոր մնացածներին, ովքեր ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որպեսզի որոշակի փոքրիկ քաղաքական դիվիդենտներ շահեին, չի ստացվելու»,-ասաց Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր