Irakanum.am–ն արդեն հայտնել էր, որ ձնահյուսի տակից հայտնաբերված զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթապ համայնքից էր։ Ներկայացնում ենք մահացած զինծառայողի լուսանկարները։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։
Նշենք, որ մեզ հասած տեղեկատվության համաձայն Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր։ Նրա ծառայության ավարտին մնացել էր հաշված օրեր և ընտանիքն ու հարազատները անհամբեր սպասում էին զինվորի վերադարձին։