00:00:00

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

15:59, 13 հունվար 2024 Հասարակություն

Հունվարի 13-ին, ժամը 10:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo», «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր