00:00:00

Թբիլիսիի օդանավակայանից չվերթներ են չեղարկվել

11:39, 13 հունվար 2024 Աշխարհ

Վատ եղանակի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մի քանի թռիչքներ չեղարկվել են։ Չեղարկվել են չվերթներ դեպի Ստամբուլ, Մյունխեն, Ռիգա, Դուբայ և Բաքու, նաև Ստամբուլից Թբիլիսի չվերթները, հայտնում է aliq.ge-ն։

Չեղարկված չվերթների թվում են մի քանի կանոնավոր չվերթներ Թբիլիսիից Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայան։

Վատ եղանակի պատճառով չեղարկվել են նաև Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայանից դեպի Թբիլիսի չվերթերը, որոնք պետք է իրականացնեին «Պեգասուս» և «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունները։ «Թուրքական ավիաուղիներ»-ի կանոնավոր չվերթներից մեկը՝ Թբիլիսի-Ստամբուլ ուղղությամբ, մի քանի ժամով հետաձգվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր