00:00:00

Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև․ նախատեսվում է հանդիպում Զելենսկու հետ

15:29, 13 հունվար 2024 Աշխարհ

Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ ժամանել է Ուկրաինա և Կիևին Փարիզի շարունակական աջակցությունը խոստացել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:

 

Նախօրեին հաղորդվել էր, որ Սեժուրնեն մեկնել է Լեհաստան, որտեղից ավելի ուշ կուղևորվի Կիև։ Նախարարին մոտ կանգնած աղբյուրները նշում էին, որ այցը խորհրդանշական է և նպատակ ունի «վերահաստատելու Ֆրանսիայի և Եվրոպայի աջակցությունն ու պարտավորությունները Ուկրաինայի հանդեպ»։

 

«Ես եկել եմ այստեղ՝ հայտարարելու, որ Ֆրանսիան երկարաժամկետ հեռանկարում կշարունակի աջակցել Ուկրաինային՝ տնտեսական, ռազմական և հումանիտար առումներով», - հայտարարել է ԱԳ նախարարը՝ Կիև ժամանելուն պես։

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ծրագրված հանդիպումից առաջ Սեժուրնեն հայտարարել է, որ Ֆրանսիայի ներկայացուցիչները «մի շարք այցեր» կանեն՝ հասկանալու համար, թե «ինչ է պետք այսօր ուկրաինացիներին», փոխանցում է BFMTV-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր