Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որ այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․
«Բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։
Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։
Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»,- գրել է Առողջապահության նախարարը։