ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ներուժ՝ 2024 թվականին միավորման խնդիրները լուծելու համար։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2024 թվականին Կազմակերպությունում նախագահության ընթացքում Ղազախստանի Հանրապետության առաջնահերթությունների, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի Նոյեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացումը ենթադրում է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործման նոր բազմաբնույթ խնդիրներ, դրանց լուծման համար կա պատրաստակամություն և անհրաժեշտ ներուժ»,-ասել է նա:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովն էլ 2024 թվականի առաջնահերթ խնդիրների թվում նշել է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման կանոնակարգային դաշտի կատարելագործումը, ՀԱՊԿ-ի հետ համատեղ աշխատանքի շարունակությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ամփոփելով 2023 թվականի արդյունքները, նշել է, որ առաջադրված նպատակները իրականացվել են ՀԱՊԿ ձևաչափում ռազմական համագործակցության ամրապնդման գործում կազմակերպության անդամ պետությունների ներդրման շնորհիվ: