00:00:00

Մեր Հայ Առաքելական եկեղեցու կողքին եմ՝ որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

19:40, 12 հունվար 2024 Հասարակություն

Մի քանի ամսից կավարտվեն Մաքրավանք վանական համալիրի նորոգման աշխատանքները։ Դրանք իրականացվել են Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ։

 

Վանական համալիր հերթական այցելության ժամանակ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ եկեղեցաշինությամբ զբաղվում է ու հայկական եկեղեցիների նորոգմանը աջակցում է առաջին հերթին այն նպատակով, որ հայ մարդու կապը եկեղեցու հետ ամուր լինի։  

 

«Հավատքը միասնություն է տալիս»,- ասել է նա՝ կարևորելով Հայ Առաքելական Եկեղեցու դերը յուրաքանչյուր հայի կյանքում։

 

«Բոլոր եկեղեցիները, որոնք ես կառուցել եմ կամ վերակառուցել, արվել են այն նպատակով, որ մենք բոլորս՝ ինձնից սկսած մինչև ինձ անծանոթ մեր քաղաքացիները, մտնեն եկեղեցի, մոմ վառեն, աղոթք անեն, եկեղեցու հետ կապը պինդ լինի, ավելի լավ մարդ դառնան, ավելի լավ հայ: Դժվար պահին չհուսահատվեն, խնդրեն և օգնություն ստանան Աստծուց: Եվ ես շատ ուրախ եմ, որ կառուցել և կառուցում եմ եկեղեցիներ՝ օգտակար լինելով մեր ժողովրդին:

 

Այս ծանր պատմական փուլում հայ առաքելական եկեղեցին կարևորագույն դեր է կատարում ազգային միասնականության և ազգային մտածողության պահպանման հարցում:

 

Ես մեր հայ առաքելական եկեղեցու կողքին եմ՝ որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա և իմ պարտքն է՝ ամեն կերպ աջակցել մեր եկեղեցուն»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր