00:00:00

ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ում հիմնված դիվանագիտական նոր ներկայացուցչությունների ցանկը

16:05, 12 հունվար 2024 Արտաքին քաղաքականություն

Դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ:

Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության.

դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում,

գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:

Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:

ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել.

Կանադան,

Բելգիայի Թագավորությունը,

Կատարի Պետությունը:

Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր