2024 թվականի հունվարի 12-ին Հաագայի (Նիդեռլանդներ) մշտական արբիտրաժային դատարանի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել դատավարական լսումներ։ Ադրբեջանը նոր միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ կապված Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում էներգետիկ ռեսուրսների շահագործման հետ:
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը երկիրը ներկայացրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի գլխավորած պատվիրակությունը։
Բքավից նշում են, թե իբր արբիտրաժային գործընթացը սկսվել է Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում այն բանից հետո, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում խնդրին բավարար լուծում չեն գտել։
Գործը քննվելու է արբիտրաժային տրիբունալի կողմից, որը բաղկացած է երեք դատավորից, որոնք նշանակված են երկու կողմերից:
Արբիտրաժային տրիբունալից պահանջվում է վերջնական որոշում կայացնել Հայաստանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրով նախատեսված իր իրավական պարտավորությունները չկատարելու վերաբերյալ և պահանջել արդարացի փոխհատուցում` միջազգային իրավունքին համապատասխան: