00:00:00

Սպասվում են ձյան, թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ ու մառախուղ

14:50, 12 հունվար 2024 Հասարակություն

Երևան քաղաքում հունվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում հունվարի 12-ի և 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը կնվազի 3-5, 14-ի գիշերը ևս 6-8 աստիճանով, 15-17-ին նույնքան կբարձրանա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր