00:00:00

Դանակահարություն Շենգավիթում (լուսանկարներ)

00:51, 23 մայիս 2018 Ֆոտոշարք

Մայիսի 22-ին՝ ժամը 09:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 408 շենքի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է ձախ անոթափոսի ծակած վերք։ Ահազանգին արագ արձագանքած Շենգավիթի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Հայտնաբերել են բնակարանը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, նաև մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 42-ամյա Մուրադ Մուրադյանին։ Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրել են տարածքային նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու նպատակով։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկի ընթացքում։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր