00:00:00

Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի ակումբում. տուժածներից մեկը տնօրենն է, որի գլխին հարվածել են գարեջրի շշով

15:50, 13 դեկտեմբեր 2023 Իրավական

Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում գործող «Լա Կասա» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ մի քաղաքացի նկարահանումներ է կատարել ակումբում և նրան հայտնել են, որ նկարահանումները դադարեցնի, սակայն իրենց կողմից դիտողություններ անելուց հետո այդ քաղաքացին դուրս է եկել ակումբից ու դրսում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը, վերադարձել ակումբ, ապա ատրճանակի բռնակով հարվածել Երևանի բնակիչ 43-ամյա Ռուբեն Մեսչյանի գլխին, իսկ գարեջրի շշով հարվածել է Երևանի բնակիչ 32-ամյա Վանուշ Կարապետյանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր