00:00:00

Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի մահվան փորձաքննության արդյունքները դեռ չկան

18:16, 11 դեկտեմբեր 2023 Իրավական

Վաղարշապատի Մ. Գորկու անվան դպրոցի 15-ամյա աշակերտի մահվան փաստով քրեական վարույթով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

«Հետևաբար հիմա շարունակում է քննության հիմնական առարկա մնալ երեխայի մահվան պատճառների և դպրոցում տեղի ուենցած միջադեպի հետ պատճառահետևանքային կապերի պարզումը»,-Panorama.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով, այս պահին տվյալ քրեական վարույթով հանրությանը ներկայացնելու նոր հանգամանքներ չկան, նախաքննությունը շարունակվում է։

«Միակ բանը որ կարող եմ ասել, դա այն է, որ ինչպես հայտնել էինք, երկու քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Դրանք միացվել են մեկ վարույթում և ընդհանուր քննություն է իրականացվում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մահացած անչափահասի հարազատները հայտարարել են՝ երեխայի մահվան պատճառը եղել է դպրոցում աշակերտների ծեծկռտուքը։

«Էջմիածնի բժիշկ Կոնդյանի թոռը ծեծել է իմ բալին, դպրոցի փոխտնօրենի տղեն ծեծել է իմ բալին, կամերաները ֆիքսել են։ Ծեծել են։ Նարեկս ասաց՝ երեք հոգով են ծեծել, հիմա երկուսի անունը գիտենք»,- NewDay-ին պատմել է մահացած Նարեկի հորաքույրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր