00:00:00

Անհայտ անձը բռնության սպառնալիքով, քաղաքացուց բացահայտ հափշտակել է 60 000 դրամ

16:03, 11 հոկտեմբեր 2023 Իրավական

Հոկտեմբերի 7-ին Շենգավիթի քննչական բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ի ժամը 15.00-ին Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում անհայտ անձը, բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենից բացահայտ հափշտակել է 60 000 դրամ:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցանքը կատարողի ինքնությունը:

 

Լոռու մարզի Սանահին գյուղում հաշվառված 46-ամյա տղամարդը հոկտեմբերի 9-ի ժամը 23.00-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

 

46-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր