00:00:00

Արտակարգ դեպք՝ Երևանում. աղջիկը դшնшկшհшրել է մորն ու քրոջը

15:34, 11 հոկտեմբեր 2023 Իրավական

Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Կարճ ժամանակ անց՝ նույն բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում։

 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նրանք են Երևանի բնակիչներ՝ 79-ամյա Անահիտ Կ.-ն և 45-ամյա Լուսինե Կ.-ն:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր