00:00:00

Դոն Պիպոն կազմակերպելու է Էջմիածնի ապագաղութացումը. «Ժամանակ»

13:13, 22 մայիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Ժամանակ»-ի՝ Էջմիածին քաղաքի աղբյուրների՝ Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, պատրաստվում է մինչև մայիսի վերջ Էջմիածնում կազմակերպել Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը: Հավաքին կարող է մասնակցել մինչև 2 հազար տարագիր էջմիածինցի: Նրանք պատրաստվում են բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները, ջարդել Մանվել Գրիգորյանի կողմից կառուցված բազմաթիվ արգելապատնեշները: Մանվել Գրիգորյանը ևս ձեռքերը ծալած չի սպասում, շինարարական բրիգադները այս օրերին եռակցում և ամրացնում են դրանք՝ պատրաստվելով հնարավոր դիմակայությանը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր