Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում արդեն երկրորդ օրն է՝ ինչ հատուկ ստուգում են ՌԴ-ի տարբեր քաղաքաներից տարբեր թռիչքներով Հայաստան ժամանած տղամարդկանց։ Այդ մասին 24News-ին հայտնեց ժամանողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ․
««Զվարթնոցում» բացարձակապես ստուգում են Ռուսաստանից ժամանածներին, այլ թռիչքներ չեն ստուգում։ Առանձին տանում էին, իրականացնում մաքսային զննում, ստուգում բեռները։ Թե ինչի հետ է կապված այս ամենը, դժվարանում եմ ասել»,- նշեց ուղևորը, որը նույնպես զարմացած էր նմանատիպ «դիմավորումից»։