Ոստիկանությունն սկսեց բերման ենթարկել Երևանի կենտրոնում քայլերթ իրականացնող և փողոցներ փակող ցուցարարներին։
Բերման ենթարկելիս ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում։
Բերման ենթարկված երիտասարդներից մեկը, որին հրելով ներս նետեցին ոստիկանական մեքենայի մեջ, դուրս եկավ մեքենայի միջից։
Մեքենայից իջած երիտասարդի վրա հարձակվեցին միանգամից մի խումբ ոստիկաններ ու սկսեցին հարվածներ հասցնել նրան։
Նրանց փորձեցին զսպել քայլերթի մասնակիցները՝ բացականչելով՝ «մի՛ խփեք», «էդ ի՞նչ եք անում էդ երեխու հետ», սակայն ոստիկանները չանսացին կոչերին ու շարունակեցին միանգամից մի ամբողջ խմբով բռունցքներով հարվածներ հասցնել երիտասարդ տղային։
Նրան կրկին նստացրին ոստիկանական մեքենան։