00:00:00

Որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին». ԱԻՆ-ում լուրջ չեն վերաբերվել Հրաչյա Ռոստոմյանին. «Հրապարակ»

13:25, 19 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարարությունում Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը լուրջ չեն վերաբերվել, քննարկել են, ծիծաղել, որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին»․ այս լուրերը հասցրել են նախարարին։ Նա հենց առաջին հանդիպման ժամանակ աշխատակազմի ղեկավար հատվածին ուղիղ տեքստով ասել է, որ տեղյակ է, թե ով ինչ է ասել իր հասցեին։ Ասել է․ «Ես սպորտի նախարարն եմ եղել, բայց օլիմպիական չեմպիոն տված նախարար եմ»։ Զգուշացրել է, որ լավ տեղեկացված է և գիտի, թե որտեղ են ԱԻՆ-ի կոռուպցիոն ռիսկերը՝ ով ինչից ինչքան է «կերել», և առաջարկել է անմիջապես դիմումներ գրել ու հեռանալ՝ չսպասելով քրեական գործերի հարուցմանը։ Մեզ ասացին, որ առաջին հեռացողները, հավանաբար, կլինեն փրկարար ծառայության պետն ու տեղակալները, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր