00:00:00

Կարպիս Փաշոյանը՝ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ. «Հրապարակ»

13:42, 18 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմաբան, հրապարակախոս, «Հրապարակի» մեկնաբան Կարպիս Փաշոյանն առաջիկայում հնարավոր է նշանակվի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ։ Առաջարկն արդեն արվել է և, ըստ ամենայնի, նաև կընդունվի։ Կարպիս Փաշոյանը սահմանադրական հանրաքվեից հետո հեռացվեց Երևանի դպրոցներից մեկից, որտեղ պատմության ուսուցիչ էր աշխատում և հանդգնել էր հանրաքվեի ընթացքում պայքարել ընտրակեղծիքների դեմ։ Նա ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ՝ նրա և ընկերների նախաձեռնությամբ սկսվեց Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարը։ Նրանք պայքարի առաջին փուլում դրամ էին հանգանակում՝ Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու նպատակով»։
  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր