00:00:00

ՀՀԿ-ում են չեն բացառում, որ «Ելքը» պահանջի Արթուր Դավթյանի հրաժարականը. «Հրապարակ»

13:22, 18 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելքը» չի հրաժարվել ո՛չ Տարոն Մարգարյանի, ո՛չ գլխավոր դատախազի, ո՛չ էլ մյուս կարևորների հրաժարականների մտքից։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ երեքշաբթի մեկնարկող քառօրյային, որի ընթացքում լսվելու է դատախազի հաշվետվությունը, «Ելք»-ի պատգամավորները հանդես գան Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով։ «Սակայն դրան հասնելը հեշտ գործ չէ․ այս դեպքում ևս պետք է քաղաքական պայմանավորվածությունները գործեն, որովհետև դատախազի հրաժարականի համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի ձայնը, ընտրությունը ևս 2/3 է պահանջում՝ առանց ՀՀԿ-ի դա անել հնարավոր չէ»։ Այս պահին ՀՀԿ-ի հետ բանակցություններ ընթանո՞ւմ են թե՛ Երևանի քաղաքապետի, թե՛ դատախազի շուրջ։ «Ոչ, ոչ մի բանակցություն չկա»,- ասաց ՀՀԿ-ական աղբյուրը»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր