00:00:00

Տղայիցս 2 տարի է լուր չունեմ․ պատերազմից 2 տարի անց մայրը սպասում է որդուն (լուսանկարներ)

22:04, 31 հոկտեմբեր 2022 Հասարակություն

«Պատերազմի ժամանակ տղես ընդամենը երկու ամսվա ծառայող էր։ Սեպտեմբերի հենց առաջին  օրն եմ հետը զրուցել, մինչև դիրքեր բարձրանալը, դրանից հետո էլ ոչ մի զանգ։ Հետո անըդհատ ինձ խափում էին թե տղաները թաքստոցներում են և այլն, բայց տեսա, որ 5-6 օր է որեւէ լուր չկա։ Մեծ տղես էլ էր պատերազմին մասնակցում, միշտ զանգում էի  հետաքրքրվում։ Հետո նոյեմբերի 15-ին իմացա, որ վիրավոր երեխաներ կան Լուսակերտում, գնացի էրեխու նկարը ցույց տվեցի, չնայած հոկտեմբերի 8-ին ինձ ասել էին տղեդ կանտուզիա է ստացել Հայաստան են բերել։ Ես ստեղ ինչքան հիվանդանոց կար գնացի, նկարը ձեռքիս, բայց որեւէ մեկը նորություն չուներ»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայող Արամ  Մկրտչյանի մայրը՝  Գայանե Կարապետյանը։ Մայրն արդեն երկու տարուց ավել է որդուն է փնտրում։ Նրանից Արցախյան 44 – օրյա պատերազմի մեկնարկից հետո որեւէ տեղեկություն չունի։

«Ջաբրաիլում էր ծառայում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան եմ խոսել հետը, շնչակտուր վազում էր, դրանից հետո այլևս նորություն չկա»,- ասաց մայրը, հավելելով, որ դրանից հետո պարբերաբար զանգահարել է որդու հեռախոսահամարին։ Երկու անգամ հեռախոսն այլ մարդ է պատասխանել, բայց ձայնը լսելի չի եղել ու անջատվել է։ Երրորդ անգամ է զանգահարել, լսել է որդու ձայնը։ «Ասեց, հա մամա ու էդ պահին որ ես բարձրախոսով էի խոսում, մորաքույրս կողքիս էր ասեց մեծ տղադ է՝ Արշակը, ինքն էլ էր պատերազմի դաշտում, իրա ձենի նման էր, բայց հիշում էի, որ փոքրին էի զանգել ու էդ պահին օտար լեզվով կնոջ ձայն լսեցի, չգիտեմ ինչ խոսացին դրանից հետո էդ համարն էլ գոյություն չունի»,- ասաց տիկին Գայանեն։ Դրանից հետո նա դիմել է ԱԱԾ-ին, հայտնելով կատարվածի մասին։ Կառույցից պատասխանել են, որ նման հեռախոսահամարը միացված չի եղել, ավելի ուշ էլ ասել են, թե միացված է եղել, բայց ոչ զանգ ստանալու օրը։

Լուսակերտում էլ զինվորի մորը հայտնել են, թե հենց պատերազմի առաջին օրն է Արամ Մկրտչյանը վիրավորվել, և նրան թողել են դիրքում։ «Իբր թե հետո ուզեցել են գնան բերեն, բայց չեն թողել, նման հեքիաթներ պատմեց մեզ հրամանատար Արթուր Դանիելյանը»,- ասաց Գայանե Կարապետյանը։

Մայրն ասում է՝ հնարավոր բոլոր կառույցներին դիմել է, եղել, բոլոր հիվանդանոցներում, սակայն որեւէ հստակ նորություն որդուց պարզել չի  հաջողվել։ «Ուր էլ գնացել, դիմել եմ ոչ մի նորություն չեն տալիս»,- ասաց մայրը, հավելելով, որ 2021 թվականի նոյեմբերից որդին համարվել է անհետ կորած։

Սկզբում նաև ենթադրյալ գերիների ցուցակում են փնտրել, բայց այն հերքվել է։ «Ես Պաշտպանության նախարարությանն էլ եմ նամակ գրել, վերջերս պատասխանել են, թե զբաղվում են, համար են տվել, նորություն լինի կասեն»,- ասաց ժամկետային զինծառայող Արամ  Մկրտչյանի մայրը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր