ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր «Թվիթերի» միկրոբլոգում մեկնաբանել է Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպանի՝ Փերվին Միրզազադեի հոդվածը, որտեղ ադրբեջանցի դիվանագետը ապատեղեկատվություն է ներկայացրել հայ պաշտոնյայի վերաբերյալ:
«Փերվին, ես այնքան զգացված եմ, որ այդքան ժամանակ եք ծախսել իմ կենսագրությունն ուսումնասիրելու համար։
Բայց իմ լուսանկարը փչացնելը, խաղաղության մասին իմ խոսքերին անձնական վիրավորանքներ հնչեցնելը վատ բանի մասին է խոսում 30 տարվա փորձ ունեցող դիվանագետի մասին։
Համոզված եմ, որ Դուք կամաչեք նայել իմ աչքերին, երբ մենք անձամբ հանդիպենք՝ որպես դիվանագետներ»։