00:00:00

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանի կառավարությանը Մորբիի կամրջի փլուզման համար․ զոհերի թիվը 132 է

11:07, 31 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը թվիթերի իր միկրոբլոգում արել է հետևյալ գրառումը. «Խորապես ցնցված ենք Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից: Մեր անկեղծ ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը: Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:

140 տարի առաջ կառուցված կամուրջը վերջին երկու տարիներին չի գործել: Այն վերակառուցումից հետո վերաբացվել էր հոկտեմբերի 26-ին:

Հնդկաստանի իշխանությունների տվյալներով փլուզման պահին կամրջի վրա ավելի քան 500 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ:

Հնդկական մամուլի հրապարակումների համաձայն՝ կամրջի վերակառուցումը իրականացվել է մասնավոր կազմակերպության կողմից, այն բացվել է առանց պիտանելիության սերտիֆիկատի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր