00:00:00

Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում ՝ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների․ Իշխան Սաղաթելյան

19:15, 30 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում ՝ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․

«Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին.

-Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։

-Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի  համար անընդունելի է

Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։

Արցախը նաև շատ հստակ ասում է.

-Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։

Արցախը կոչ է  անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին:

Սիրելի հայրենակիցներ

Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին:

 Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք:

Վաղը, ժամը 12։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որտեղ կխոսեմ հանրահավաքի և մեր անելիքների մասին։ 

Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին:

Համահայկական միասնություն Արցախի և  Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ:

Առանց Արցախի չկա Հայաստան

Առանց Արցախի չկա խաղաղություն», - գրել է Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր