00:00:00

Հայկական կողմը դեռեւս բացատրություն չի տվել Զատուլինի եւ Սիմոնյանի հարցով. ՀՀ–ում ՌԴ դեսպան. Sputnik Արմենիա

18:45, 29 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայկական կողմը դեռեւս բացատրություն չի տվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի եւ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք պաշտոնապես պարզաբանումներ ենք խնդրել այս իրավիճակի վերաբերյալ։ Պատասխան դեռ չկա»,–ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ–ից,   որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարյան ակումբի» նիստին։

Դրանից հետո Մարգարիտա Սիմոնյանն էր հայտարարել,   որ իրեն նույնպես արգելել են Հայաստան մուտք գործել։

Հոկտեմբերի 27–ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զապարովան հայտարարեց,   որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է պահանջել Հայաստան Զատուլինի մուտքն արգելելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր