00:00:00

Դու ես հրաժարվել Արցախից՝ վախենալով Շուշին ու Հադրութը օկուպացված հռչակել․ Շարմազանով

15:20, 29 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այո, ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, որ քո նմանը դեռ վարչապետ է։

Դու կապիտուլյանտ ես, Նիկոլ։

Դու արդեն մի անգամ կապիտուլյացիա ստորագրել ես 2020-ի նոյեմբերի 9-ին։

Դու ես բերել այդ կապիտուլյացիան։

Դու ես ադրբեջանցիներին բերել Հայաստան՝ ի հակառակ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության։

Քո լուռ համաձայնությամբ է Գորիս-Կապան ճանապարհը տրվել Ադրբեջանին։

Դու ես հանձնել քո անգործությամբ ՀՀ 127 քառ. կմ տարածք։

Դու ես հրաժարվել Արցախից՝ վախենալով Շուշին ու Հադրութը օկուպացված հռչակել։

Դու ես այո ասել Ալիեւի 5 կետերին, դու ես բանակցում մեր ազգի համար պարտվողական խաղաղության պայմանագրի շուրջ։

Դու ես «դրական ազդակ »հռչակել թուրքերի հայատյաց քայլերը։

Դու ես բերել 5.000 զոհ 2020-ի աշնանն ու 200-ից ավելի զոհեր 2022-ի սեպտեմբերին։

Դու ես աղերսում ու մուրում բոլորից խաղաղիւթյուն, այ աշխարհաքաղաքական մուրացկան։

Ասում ես՝ ընդդիմությունը ժողովրդից պետք է ներողություն խնդրի..․

Իհարկե պետք է խնդրի ։

Ու քո նման ազգակործան պատուհասը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր