Հոկտեմբերի 29-ը գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է: Աշխարհում այն մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից է: Հիվանդության ընդհանուր ախտանշաններն են` հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում, թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում, գիտակցության հանկարծակի մթագնում, խոսքի հետ կապված խնդիրներ, հանկարծակի տեսողության խանգարում, քայլքի և հավասարակշռության հանկարծակի խանգարում, գլխապտույտ, սուր գլխացավ առանց պատճառի: