00:00:00

Հայկ Գրիգորյանը հրաժարվել է աշխատել Աննա Վարդապետյանի հետ. մանրամասներ

00:06, 29 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը մոտ մեկ տարի է տեղեկություններ էր տարածում իր շրջապատում, որ ինքը հաջորդ գլխավոր դատախազն է։ Թե ինչու եղավ Աննա Վարդապետյանը, և որքան է նրա ժամկետը, դա այլ թեմա է, իսկ հիմա Հայկ Գրիգորյանի մասին։ Զինդատախազի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 15֊ից, նախկին զինդատախազը հայտնել էր, անհամատեղելի է համարում իր աշխատանքը Աննա Վարդապետյանի հետ, և աշխատանքից ազատվելու դիմում գրել։

Օրեր առաջ դատախազությունը լրատվամիջոցներին հայտնեց, որ զինդատախազի մրցույթի համար դիմել է մեկ անձ և դա Հայկ Գրիգորյանն է, իսկ քննությունը նշանակված էր հոկտեմբերի 21֊ին։ Այնինչ, Հայկ Գրիգորյանը որոշակի տեղեկություններ է ստացել մասնավորապես Աննա Վարդապետյանի արարքների մասին, ուսումնասիրել է «դրվածքը» և հասկացել, որ ինքը երկար չի կարող մնալ այդ պաշտոնին, հետևապես, ճիշտը դիմումը հետ վերցնելն է։ Աննա Վարդապետյանի «կանոնների մասին»  իր դիմումը հետ վերցնելիս Փաշինյանին իրազեկել է Հայկ Գրիգորյանը, նախ, որպեսզի հիմնավոր լինի իր քայլը, և երկրորդ, որ իշխանությունն արդարացնի իր ` 1.5 տարի այլ պաշտոնի սպասելը։

Եվ այդտեղ Հայկ Գրիգորյանն առաջարկել է գնալ ԲԴԽ, որտեղ առնվազն հնարավորություն կա մասնագիտորեն մոտենալ հարցերին և «աշխատել կայացած մարդկանց հետ»: Փաշինյանը չի մերժել, չնայած, լավ մասնագետի ԲԴԽ գնալուն դեմ է եղել Կարեն Անդրեասյանը, սակայն Փաշինյանը Հայկ Գրիգորյանին խոստացել էր սպասել պաշտոնի։ Այսինքն, եթե Հայկ Գրիգորյանին ԲԴԽ ուղարկելու լիներ Փաշինյանը, ապա ԲԴԽ֊ում ամիսներ առաջ երեք անդամի թափուր հաստիք կար, վաղուց կուղարկեր նրան, սակայն նպատակն էր Գրիգորյանին ուղարկել Դատախազություն, ինչից Գրիգորյանը հրաժարվել է Աննա Վարդապետյանի հետ չաշխատելու ցանկություն չունենալու պատճառով։ Աննա Վարդապետյանը, որը դեմ է կայացած կադրեր ընդունելուն, այս որոշումից ուրախացել է, սակայն դա կարճ է տևել, երբ տեղեկացրել են` բավական է և սկսել են Կառավարությունից թելադրել կադրային քաղաքականությունը, այդ թվում հաջորդ զինդատախազին, որը կլինի համակարգից։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր