Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե իբր «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից:
«Հայտնում ենք, որ հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի, անձամբ Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար նախատեսված ծախսերի վերահսկման հետ: Համապատասխան լրատվամիջոցը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ մրցույթի ծախսերի վերաբերյալ, որին կտրվի լիարժեք պատասխան»,- ասված է «Արմենպրես»-ին տրված պարզաբանման մեջ: