00:00:00

«ժամանակակից զենքերի» գնման խոսույթը ոչ թե բանակի զարգացման մասին է, այլ Հայաստանի հետևողական թուլացման. Էդգար Էլբակյան

15:35, 27 հոկտեմբեր 2022 Բլոգ

Հարցն այս է՝ «զենք՝ հանուն ինչի՞»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը.

«ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔԵՐԻ ՄԱՍԻՆ

• Թշնամական քարոզչության ծուղակներից մեկն էլ «ժամանակակից զենքերի» թեման է և դրա արհեստածին հակադրումը ռուսական զենքերին։ Նախ՝ ռուսական զենք չի նշանակում ոչ ժամանակակից զենք, և երկրորդ՝ խնդիրն ավելի այդ չէ ու այլ տեղում է։

• Հարցն այս է՝ «զենք՝ հանուն ինչի՞»։ Զենք գնելուց առաջ մարտական խնդիր է դրվում։ Ի՞նչ խնդիր պետք է լուծի այդ զենքը։ Այդ խնդիրը դրվում է՝ ըստ պետության քաղաքական ուղեգծի։ Եթե քաղաքական ուղեգիծը ՀՀ-ի վիլայեթացումն է, ուրեմն զենքի գնումների շուրջ խոսույթն էլ զուտ այդ նպատակին ծառայող միջոց է՝ վիլայեթացում «չերեզ» հակառուսականություն։

• Իսկ եթե զենքերի խնդիրն առնվազն պլան-մինիմումն ապահովելն է՝ ՀՀ մնացած տարածքի ինքնապաշտպանությունը, ապա եղած զենքերը նույնիսկ չեն գործածվում այդ նպատակով, ո՞վ ասաց, որ նորերն են գործածվելու։ Ի՞նչն է խանգարում «Սկադով» կամ «Իսկանդերով» հարվածելու ադրբեջանական՝ Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված հրետանային նորակառույց զորամասերին, ԱԹՍ-ների կենտրոնացման վայրերին և այլն։ Վա՞խը, որ պատասխան հարված կլինի։ Բա հնդկական ու այլ «էկզոտիկ» զենքեր կիրառելու դեպքում պատասխան հարվածի վախը կորելո՞ւ է։ Իհարկե, չի կորելու։

• Հետևաբար՝ «ժամանակակից զենքերի» գնման խոսույթը ոչ թե բանակի զարգացման մասին է, այլ Հայաստանի հետևողական թուլացման և դաշնակցազրկման, որ կատարվում է ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների ձեռամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր