00:00:00

Այն, որ ասում են՝ վայ, պետական պարտքն ավելացավ, պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ․ Նիկոլ Փաշինյան

13:21, 27 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը Կառավարությունը նախատեսում է կառուցել և շահագործման հանձնել 337 դպրոց և 521 մանկապարտեզ։ Այս մաիսն այսօր Կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, մենք շատ շնորհակալ ենք Ասիական զարգացման բանկին և մեր մյուս ֆինանսական գործընկերներին, բայց իրենց միջոցներով կառուցվող դպրոցներն էլ է կառավարության մասնաբաժնով կառուցվում։ Այն, որ ասում են՝ վայ, պետական պարտքն ավելացավ, սա պետական պարտքի ավելացման մի շատ լավ ու դասական օրինակ է, երբ պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ: Այդ մասը կառավարությունը նույնպես վճարում է, սպասարկում է պարտքը: Այսինքն, պարտք ենք վերցնում, հետո վերադարձնում ենք»,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ 300-ից ավելի դպրոց և 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցեն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ 337 դպրոց, 521 մանկապարտեզ։ Ընդ որում, 2023 հունվարի 1-ին նախատեսում են շահագործման հանձնել 24 դպրոց և 53 մանկապարտեզ, 2024 թվականին՝ 64 դպրոց և 141 մանկապարտեզ, 2025 թվականին՝ 57 դպրոց և 144 մանկապարտեզ։

«Շատ ուրախ եմ, որ պլանը կոնկրետացված է, սա պետք է անընդհատ նայել, մատը զարկերակի վրա պահել, որպեսզի համոզվենք, որ պլանը լիարժեք իրագործելու ենք»,- ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր