00:00:00

Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է․ համահայկական որևէ կառույց համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել․ Գեղամ Մանուկյան

12:21, 27 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Այս օրերին գումարվելիք Հայրենիք –Սփյուռք համաժողովիը կազմակերպվել է անհատական հրավերներով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է,  համահայկական որևէ կառույց, կոնկրետ «Հայ հեղափոխական դաշնակցությունը»,  պաշտոնական որևէ հրավեր չի ստացել։ Եթե նրանց թվում է, որ անհատ դաշնակցականներին կարող են այստեղ -այնտեղ հրավեր տալ ու դա ձևակերպել որպես «Դաշնակցությանն» ուղղված հրավեր, չարաչար սխալվում են։ Ով- ով, բայց Զարեհ Սինանյանը շատ լավ գիտի «Դաշնակցության» կազմակերպվածությունը»,- ասաց Մանուկյանը։

Վերջինս ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողով երբեք այսչափ անկազմակերպ չի եղել։

«Այսպիսի խայտառակություն դեռ չէր եղել, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվում են մասնակցել Հայաստան- Սփյուռք համաժողովին»,- ասաց պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր