00:00:00

Իսկ ձկնաբուծարանի փողը որտեղի՞ց․ Վարդապետյանի «անզիջում պայքարը»

22:46, 26 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը դասական «կռուտիտ» է արել, փորձելով  ընտանիքի բիզնես գործունեությունը որակել որպես շարքային առևտուր։ Նա գրառում է արել անդրադառնալով Հետք-ի հրապարակմանը, որ Արսեն Թորոսյանը ձկնաբուծարան է բացել։ Թորոսյանն ամեն ինչից խոսել է, բացի բուն հարցից՝ իսկ փողը, փողը որտեղի՞ց։

Ի՞նչ է կատարվում իրականում և ինչու՞ է Թորոսյանը մամուլի հրապարակումը կապում թիմակիցների հետ։

Թորոսյանը նախ հայտարարել է, որ այդ հրապարակման մեջ իրեն վերաբերող տեղեկատվության զգալի մասը առկա է իր և կնոջ հայտարարագրերի մեջ, մյուս մասն էլ  հրապարակելու է  2022թ. հայտարարագրերում օրենքով սահմանված ժամկետում։ «Այդ տեղեկատվության մեջ չկա որևէ սենսացիա և հաշվի առնելով, որ 2018 թվականից ես համարվում եմ հայտարարագիր ներկայացնող անձ, մեր հայտարարագրերի մեջ մեր իսկ կողմից ներկայացված տեղեկատվությունը բազմիցս հրապարակվել է մամուլում, այդ թվում վերջին անգամ մի քանի ամիս առաջ: Ինձ համար տարօրինակ է դա կրկին անգամ հենց այս օրերին, որպես «բացահայտում» ներկայացնելը։ Իրականում շատ հասկանալի է, թե ինչու է դա արվում հենց հիմա՝ ՔՊ կուսակցության համաժողովին ընդառաջ»,- գրել է Թորոսյանը։

Ուշագրավն այն է, որ Արսեն Թորոսյանը շեշտում է, թե հայրն իրավունք ունի զբաղվել բիզնեսով, կինն իրավունք ունի բաժնետոմս ձեռք բերել։ Բայց որևէ մեկը սա չի առարկում, հարցն այստեղ այլ է՝ ինչով, որտեղից փող, ինչպես դիզվեց հարստությունը, ինչպես եղավ, որ հատկապես իր նախարար եղած ժամանակ Արսեն Թորոսյանն ու կինը հարստացան, հայրը դարձավ ձկնաբույծ, և հիմա արդեն դիզում են իրենց հարստությունը։ Արսեն Թորոսյանը երկար գրել է, բայց ոչ սրա մասին, մենք գիտենք, որ պատգամավորի կինը, մերձավորը կարող են բիզնեսով զբաղվել, բայց փողը որտեղի՞ց։

 Արսեն Թորոսյանն էլ էր ժամանակին  սիրում կրկնել, թե կոռուպցիայի և անօրինականության հետ այս իշխանությունը հաշտ չէ, բայց արի ու տես, որ բացարձակ թափանցիկության մասին բարձրաձայնող իշխանությունը նախընտրում է «ջրում» բիզնես անել։

Սա պետք է պարզեն իրավապահները, հատկապես, որ այսօր է իրականում Փաշինյանի օգնական, փաստաթղթերով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հպարտ հայտարարել․ «Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող»։ Ո՞ւմ դեմ է պայքար մղում գլխավոր դատախազ - օգնականը, իր «նկարած» ֆիլմի չսիրած հերոսների՞, բա Արսեն Թորոսյանը՞, թե անզիջում պայքար չի լինում տանել Փաշինյանի հրահանգով իր նշանակման օգտին կանաչ կոճակ սեղմողների դեմ։

 Նորմալ երկրում իրեն կողմ քվեարկած խորհրդարանականները նրան հրապարակային ու ոչ հրապարակային արդեն հարցրել էին, թե  Արսեն Թորոսյանի նոր կառուցած ձկնաբուծարանը պատգամավորի աշխատավարձով ինչպես է կառուցվել, կնոջ գումարներո՞վ, որտեղից այդ գումարները, կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե լուրջ մարդու կերպար կերտելու համար արդեն հիվանդագին տառապող Վարդապետյանը քրեական օրենսգրքի փոխարեն «նախկին-ներկա» օրենսգրքով է առաջնորդվում։

Եվ վերջում, ինչ վերաբերում  Արսեն Թորոսյանի տողատակերին, որ  ձկնաբուծարանի մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՔՊ համագումարին ընդառաջ, ապա դրանից իրականությունը չի փոխվում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր